Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը


Այսօր Գերմանիայում մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Առաջին խաղում հանդիպելու են տանտերերի և Շոտլանդիայի հավաքականները։

Euro 2024 առաջնությունը շարունակվելու է մեկ ամիս։ Խաղերն անցկացվելու են մեկ տասնյակ քաղաքներում։

Ifo ինստիտուտի հաշվարկներով՝ ակնկալվում է, որ Գերմանիան շուրջ մեկ միլիարդ եվրո եկամուտ կունենա օտարերկրյա զբոսաշրջիկների այցելություններից։

Հաշվի առնելով 2006 թվականին Գերմանիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ արձանագրված տվյալները, սպասվում է, որ Euro 2024-ի խաղերը դիտելու համար Գերմանիա կայցելեն ավելի քան 600 հազար զբոսաշրջիկներ և 1,5 միլիոն գիշերակացներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG