Սեպտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային։ ԱԹՍ հարձակման է ենթարկվել նաև Կիևը։
Հարվածների հետևանքով Պեչերսկի թաղամասի հինգ հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, կրակն արդեն մարվել է:
Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են նաև մանկապարտեզի տարածքի վրա, տուժածների մասին տեղեկություններ չկա:
Իվանո-Ֆրանկովսկի մարզում ռուսական հարվածի հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, շրջկենտրոնի կեսը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է շրջվարչակազմը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական կողմը 78 կամիկաձե անօդաչու թռչող սարք և 6 հրթիռ է արձակել Ուկրաինայի ողջ տարածքում։ Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը և 4 հրթիռները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Զապորոժիեի շրջանում, ինչպես հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, գիշերային հրետակոծությունների ժամանակ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 4 կին և մեկ երեխա։