Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարվածից հրդեհ ու պայթյուն՝ Կրասնոդարի երկրամասի նավթի պահեստում, կան տուժածներ


Հրդեհ Կրասնոդարի երկրամասի "Кавказ" նավահանգստում, 22-ը օգոստոսի, 2024թ․
Հրդեհ Կրասնոդարի երկրամասի "Кавказ" նավահանգստում, 22-ը օգոստոսի, 2024թ․

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ հարվածներից արդեն երկրորդ օրն այրվող նավթի պահեստում այսօր պայթյուն է որոտացել։

Ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի՝ պայթյունի հետևանքով երկու հրշեջ է վիրավորվել։

Խոսքը "Кавказская" կայանի մասին է, որը նախատեսված է երկաթուղով ռուսական նավթը «Կասպյան խողովակաշարային կոնսորցիում» (ԿԽԿ) փոխադրելու համար։ Այս խողովակաշարով է նաև իրականացվում Ղազախստանից նավթի տարանցումը։

Ռուսաստանյան տելեգրամյան ալիքները հաղորդել են, որ ուկրաինական կողմը նաև հարվածել է Կուրսկի մարզում գտնվող "Суджа" գազի հաշվառման կայանին, որով գազ է մատակարարվում Եվրոպա։ Այս մասին հայտնել են նաև ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Պաշտոնական աղբյուրները տեղեկությունը չեն մեկնաբանել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 43 կործանված անօդաչու թռչող սարքերի մասին․ 34-ը՝ Վոլգոգրադի մարզում, մյուսները՝ Ռոստովի, Կուրսկի և Բելգորոդի ուղղությամբ։

Կիևն էլ հաղորդել է Օդեսային և Զապորոժիեին ԱԹՍ զագնվածային հարվածների ու տուժաների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG