Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարձակումներ Տվերի շրջանի քիմիական գործարանի վրա


Կամիկաձե անօդաչու սարքերը հունիսի լույս 27-ի գիշերը երկու անգամ հարձակվել են Ռուսաստանի Տվերի շրջանում գտնվող քիմիական գործարանի վրա, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով "База"-ին։

Ըստ աղբյուրների՝ անօդաչուներից մեկն ընկել է արտադրամասերից մեկի տանիքին, որից հետո պայթել է, երկրորդ ԱԹՍ-ն ՀՕՊ-ը խոցել է, բեկորներն ընկել են արտադրամասի մոտ, իսկ երրորդ անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել դյուրավառ հեղուկների գործարանի տարածքը, հարձակման հետևանքով խողովակաշարը վնասվել է, հրդեհ է բռնկվել։

Գործարանի անձնակազմը տարհանվել է։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Ենթադրվում է, որ անօդաչուների թիրախը եղել է «Ռեդկինսկու» փորձարարական գործարանը, որը գտնվում է Տվերից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա։ Այն արտադրում է նաև ռազմական արդյունաբերության մեջ օգտագործվող քիմիական ռեակտիվներ։

Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը ձեռնարկության վրա հարձակման մասին պաշտոնապես չեն հաղորդել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միայն հայտնել է, որ գիշերը երեք շրջաններում անօդաչու թռչող սարքեր են խոցվել, չորսը՝ Տվերի մարզում, երկուսը Մոսկվայի և մեկը Բելգորոդի շրջանում։ Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG