Մատչելիության հղումներ

Աթենքի մերձակայքում ձերբակալվել է Ալիևի զարմուհին


Հունաստան - Ոստիկանական մեքենա Աթենքում, արխիվ
Հունաստան - Ոստիկանական մեքենա Աթենքում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին ձերբակալվել է Աթենքի մերձակայքում խնջույքի վայրում ոստիկանական ռեյդի ժամանակ, որ ուղղված էր ապօրինի թմրանյութերի դեմ պայքարին, հաղորդում են հունական լրատվամիջոցները՝ ոստիկանությանը հղում անելով։

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը 13 հոգու են ձերբակալել Կալիվիա քաղաքի շքեղ վիլլաներից մեկում: Թեև ոստիկանությունն անուններ չի տվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նաև Իզաթ Խանիմ Ջավադովան, ով Բրիտանիայի քաղաքացիություն ունի և հայտնի է որպես դիջեյ Միքայելա Ջավ:

Ոստիկանության անանուն աղբյուրը հաստատել է, որ Ջավադովան ձերբակալվածների թվում է, հավելելով, որ հենց նա է եղել երեկույթի կազմակերպիչը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ «երեկույթի կազմակերպիչը» շքեղ առանձնատան ննջարանում է գտնվել, որտեղ հայտնաբերվել են նաև 45 փաթեթ տարբեր թմրամիջոցներ և 43 հազար եվրո պարունակող չհրկիզվող պահարան։

Ջավադովան և ևս 9 հոգի հինգշաբթի օրը կկանգնեն դատարանի առջև՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման մեղադրանքով, հավելել է աղբյուրը:

Ջավադովան և նրա ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը, ավելի ճիշտ՝ բրիտանական բանկերում պահվող նրանց միլիոնները, 2021 թվականին հայտնվել էին բրիտանական իրավապահների ուշադրության կենտրոնում՝ որպես ադրբեջանական փողերի լվացման սխեմայի մաս, բայց նրանք գործարքի էին գնացել և քրեական հետապնդումից խուսափելու համար համաձայնել էին 4 միլիոն ֆունտ ստերլինգի կամ 5․5 մլն դոլարի բռնագանձմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG