Մատչելիության հղումներ

«Աթենքն Էգեյան ծովում իր տարածքային ջրերն ընդլայնելու իրավունք ունի». Միցոտակիս


Աթենքն իրավունք ունի Էգեյան ծովում իր տարածքային ջրերը մեծացնել՝ 6-ից 12 մղոնի հասցնելով, հունական «Ալֆա» հեռուստաընկերության եթերում երեկ երեկոյան հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հունական կառավարության ղեկավարի խոսքով՝ թեև այս հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել, այնուհանդերձ ինքը հույս ունի, որ հակասությունների հնարավոր կլինի լուծել «քաղաքակիրթ ճանապարհով»։

«Դրականն այն է, որ այժմ մենք գտնվում ենք հանդարտ իրավիճակում, և հարցերը կարելի է լուծել քննարկումների միջոցով՝ առանց լարվածություն ստեղծելու և մեր զինված ուժերի մոբիլիզացիայի»,- նշել է Միցոտակիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG