Առնվազն 50 մարդ է զոհվել Աֆղանստանի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևի և ջրհեղեղի հետևանքով:
Կենտրոնական Գոր նահանգի տեղեկատվական բաժնի ղեկավար Մալավի Աբդուլ Հայ Զաեմը Reuters-ին ասել է, որ դեռևս հստակ չէ, թե ինչպես են տասնյակ մարդիկ տուժել մեկ օր առաջ սկսված անձրևի հետևանքով, որը նաև խաթարել է դեպի այդ շրջան տանող առանցքային ճանապարհները:
Հաղորդվում է, որ հեղեղների հետևանքով ավելի քան 2 հազար տուն է ամբողջությամբ ավերվել։