Մատչելիության հղումներ

«Աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա»․ արդարադատության նախարար


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

«Աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները», - ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում այսօր հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին», - ասաց նախարարը՝ նշելով, որ այլ կարգավորումներ ևս կան, որոնց բովանդակությանն այս պային չի անդրադառնա։

Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին դեռ անցած տարի վարչապետը հանձնարարել էր մինչև 26 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել։

Օրերս էլ Փաշինյանը ուղերձով ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ առանց հստակ ժամկետ նշելու: Սրբուհի Գալյանն էլ ասաց, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո՝ չբացառելով, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը:

«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասե էր նախարարը:

Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Բաքուն սա մեկնաբանում է որպես տարածքային նկրտում Ադրբեջանի նկատմամբ և պահանջում փոխել այն: Անցած տարի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Բայց, դրանից հետո էլ չդադարեց Բաքվի պահանջը։ Հայաստանյան ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել «Ալիևի պահանջած հանրաքվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG