Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանն անցան կիսաեզրափակիչ։
Հայաստանցի երկու ըմբիշներն էլ վստահ են հանդես գալիս աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարում, մասնավորապես 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթեց հարավորեացի մարզիկին, քառորդ եզրափակիչում 9:5 հաշվով՝ Ուզբեկստանի ներկայացուցչին, Ամոյանը 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթանակ տարավ Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով առավելության հասավ իրանցի ըմբիշի նկատմամբ:
Արթուր Ալեքսանյանը հանդես է գալիս 97 կիլոգրամ քաշային կարգում, իսկ Մալխաս Ամոյանը՝ 77 կիլոգրամ քաշային կարգում: Կիսաեզրափակիչում այսօր երեկոյան նրանց մրցակիցները կլինեն, համապատասխանաբար, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոզիլո Կինդելանը և ճապոնացի Նաո Կուսական: