Մատչելիության հղումներ

Արցախցի երիտասարդի նկատմամբ ոստիկանությունում կատարված բռնության դեպքով քրվարույթ է հարուցել


Արցախցի Տիգրան Ուլուբաբյան
Արցախցի Տիգրան Ուլուբաբյան

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:

Կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ քրեական վարույթը հարուցել են դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։

Երեկ Քննչականը դեռ քրեական վարույթ չէր հարուցել: Նշել էին, թե հաղորդում դեռ չեն ստացել, չնայած 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների մասին բազմաթիվ հրապարակումներ էին եղել, Ոստիկանությունն էլ արդեն ծառայողական քննություն էր սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG