Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարան


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ երեկ այցելեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարան և ծանոթացան դրա հարուստ հավաքանու մի մասին:

Կոնգրեսի գրադարանը ԱՄՆ-ի ամենահին դաշնային մշակութային հաստատությունն է և հանդիսանում է Կոնգրեսի հետազոտական մասնաճյուղը, որի առաքելությունն է աջակցել Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնին իր սահմանադրական գործառույթների իրականացման համար, տարածել գիտելիքն ու նորարար ոգին: Այն նաև աշխարհի ամենամեծ գրադարանն է, ուր առկա են միլիոնավոր գրքեր, ձայնագրություններ ու տեսագրություններ, քարտեզներ և նկարներ, ձեռագրեր ու մանրակերտեր:

Կոնգրեսի գրադարանը բաղկացած է երեք հսկայական շենքերից, որոնց շտեմարաններում պահվում են բազմաթիվ յուրահատուկ նմուշներ, ինչպիսին է, օրինակ, Սևրի պայմանագրի լիազորությամբ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից իրավարար վճռով նախագծված հայ - թուրքական սահմանագծի քարտեզը: Այն գտնվում է Աֆրիկյան ու մերձավորարևելյան վարչության հայկական հավաքածուում, որը տնօրինում է դոկտոր Լևոն Ավդոյանը:

Հայաստանյան պատվիրակության հատուկ ուշադրությանն արժանացավ գրադարանի հայկական փաստաթղթերի հավաքածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG