Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Հայաստանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով


Ադրբեջանը և Հայաստանը մոտ են խաղաղությանը, «հուսով ենք՝ ամենամոտ ժամանակում կլուծվեն մնացած հարցերը», այսօր ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող ականազերծման թեմայով համաժողվում։

Օրերս Հայաստանի վարչապետը, խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ասել էր. - «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել»։

Էլչին Ամիրբեկովը նաև ասել է, որ «Ղարաբաղում յուրաքանչյուր ենթակառուցվածք զրոյից է կառուցվել», այդ տարածքների վերականգնման շինարարական աշխատանքներում 7 միլիարդ դոլար է ներդրվել։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG