Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիա։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը Պրահայում կմասնակցի «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագրով «Ֆորում 2000» կոնֆերանսին:
Գրիգորյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա:
Չեխիայից ԱԽ քարտուղարը կմեկնի Գերմանիա՝ Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
Այլ մանրամասներ ԱԽ գրասենյակը չի փոխանցում։