Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիա այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ։
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ նախագահ Էմանյուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին, ասված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայում էր գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարարը։ Երկու երկրները երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։