Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Եգանյանը 2003 թվականից երեք տարի եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության խորհրդականը, 2011-2017 թվականներին Կանադայում Հայաստանի դեսպանն էր, 2020-ից Հայաստանի արտգործնախարարության ամերիկյան երկրների վարչության պետն է։ Իսկ Բրազիլիայում Հայաստանի դեսպանն է 2023-ի մարտից։