Մատչելիության հղումներ

«Արհեստական բանականության գլոբալ կառավարումը հրամայական է»․ ՄԱԿ


«Արհեստական բանականության գլոբալ կառավարումը հրամայական է»,- հայտարարել է ՄԱԿ-ի խորհրդատվական մարմինը՝ կոչ անելով հիմքեր դնել ներառական գլոբալ հաստատությունների համար արագ զարգացող տեխնոլոգիական ընթացքը կարգավորելու նպատակով։

«Արհեստական ինտելեկտը փոխակերպում է մեր աշխարհն՝ առաջարկելով հսկայական ներուժ դեպի բարիք՝ գիտության նոր ոլորտներ բացահայտելուց մինչև հանրային առողջության, գյուղատնտեսության և էներգետիկ ցանցերի օպտիմալացում: Սակայն, չկառավարելու դեպքում, այն կարող է խարխլել աշխարհը, ստեղծել ինքնավար զենք և վտանգ ներկայացնել խաղաղության և անվտանգության համար»,- ասված է ՄԱԿ-ի խորհրդատվական մարմնի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG