Մատչելիության հղումներ

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ


Արգիշտի Մեխակյան, արխիվ
Արգիշտի Մեխակյան, արխիվ

Արգիշտի Մեխակյանը, կառավարության այսօրվա որոշմամբ, նշանակվեց Արմավիրի մարզպետ:

Մեխակյանը Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր։ Զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը, եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

«Շնորհակալություն եմ հայտնում այս պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները», - այսօր նիստի ժամանակ հայտարարեց Մեխակյանը։

Մարզի արդեն նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյանը նախորդ շաբաթ նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG