Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։
ԱԳՆ հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում», - նշել է Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ Նոյեմբերի 7-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանն այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում, և շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի լինի։