Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում:
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, հայտնում են ԱԳՆ-ից։
«Ազատություն»-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին 2022թ. հայտարարեցին: