Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ-ների խորհրդի նիստին


ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, «Ազատության»-ը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են սրված մնալ։ Դրանք լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։ Վերջերս նա խորհրդարանում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։

ՀԱՊԿ-ում, մինչդեռ, համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG