Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է ԱԳՆ-ն։

Նրանք քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

  • Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Եվ չնայած հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են այս հանձնառությունը, միևնույն է այդ ուղղությամբ առաջընթաց չկա:
  • Երկու նախարարները հանդիպում էին ունեցել մարտին, ներկա էին գտնվել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
  • Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանը վերահաստատել էին իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Կարևորել էին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականությունը և վերահաստատել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։
  • Շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայտարարություններ արեցին 44-օրյա պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG