Հայ-թուրքական սահմանին գտնվող Ջրափի գյուղի հինգ առաջին դասարանցիներն այսօր առաջին անգամ դասարան մտան, բայց առանց ուսուցչի. դասվար չունեն։ Օրեր առաջ երեխաներն անգամ սոցիալական ցանցերում ֆլեշ մոբ էին կազմակերպել, բայց ուսուցիչն այդպես էլ չի գտնվել։
Դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանն ասում է՝ հրապարակային փնտրտուք էին սկսել շաբաթներ առաջ և ոչ միայն սոցիալական ցանցերում։ Առայժմ, սակայն, ապարդյուն։
Սեպտեմբերի 18-ին է մրցույթը կայանալու։ Կլինեն հայտեր, թե ոչ, դժվար է ասել. Գյումրիից Ջրափի հասնելու համար մասնագետները 35-40 կմ ճանապարհ պետք է անցնեն։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.