Մատչելիության հղումներ

«Առաջին բժիշկը մերժեց, երկրորդն ուղղորդեց ուրիշի մոտ». ՄԻԱՎ-ով ապրող կինն ամիսներով չի կարողացել վիրահատվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Սուր ցավերից գալարվող Գայանեն (անունը փոխված է) վիրահատության համար մի քանի բժշկի է դիմել, բայց միայն չորրորդն է համաձայնել կնոջը բժշկական օգնություն տրամադրել։

Կինը վստահ է՝ ամիսներ շարունակ բժիշկ չէր փնտրի, եթե ՄԻԱՎ վարակակիր չլիներ։

Բժիշկներից մեկը, որ մերժել է Գայանեին, անհիմն է համարում իրեն ուղղված մեղադրանքները: Պնդում է՝ ՄԻԱՎ ու այլ վարակ ունեցող բազմաթիվ մարդկանց է վիրահատել, այս քաղաքացուն էլ տևական ժամանակ բուժել է, բայց այս անգամ պետք է գործուղման մեկներ։

Չնայած բժշկի այս կտրուկ հերքմանը՝ ՄԻԱՎ ունեցող մարդկանց իրավունքներով զբաղվող Հայաստանի միակ հասարակական կազմակերպությունում պնդում են՝ սա եզակի դեպք չէ։ ՄԻԱՎ վարակակիրները հաճախ ոչ միայն հասարակության, այլն նաև նրանց կարգավիճակի մասին խորը գիտելիքներ ունեցող բժիշկների կողմից են խտրականության ու խարանի ենթարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG