Ռուսական բանակն Ուկրաինայում անցած կես տարում կորցրել է առնվազն 10 հազար 14 զինծառայող: Այդ տվյալը հրապարակվել համատեղ զեկույցում, որը կազմել են կամավոր հետաքննողները, BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona հրատարակության լրագրողները։
Զեկույցը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների վելուծության հիման վրա: Փաստաթղթում նշվում են միայն այն զոհերը, որոնց անուն-ազգանունները և հուղարկավորության հստակ վայրը հրապարակվել է բաց աղբյուրում:
Լրագրողները նշում են, որ ընդհանուր առմամբ, բաց աղբյուրների հիման վրա իրենք կարողացել են պարզել Ուկրաինայում զոհված 59 հազար 168 ռուս զինվորականների անունները: Ենթադրվում է, որ մահացածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:
Զոհերի ամենամեծ կատեգորիայում՝ մոտ 20 տոկոսը, հավաքագրված նախկին կալանավորներն են: Սպանվածների 14 տոկոսը եղել են կամավորներ, 12 տոկոսը՝ զորակոչվածներ։