Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ կալանավորների փոխանակումը համակարգում է թուրքական հետախուզությունը


Ռուսական կառավարական ինքնաթիռը Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո, օգոստոսի 1, 2024թ.
Ռուսական կառավարական ինքնաթիռը Անկարայի «Էսենբոգա» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո, օգոստոսի 1, 2024թ.

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտարարում է, որ ինքն է համակարգում կալանավորների լայնածավալ փոխանակումը, որում ներգրավված են միանգամից հինգ պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։

«Փոխանակումը տեղի կունենա այսօր՝ մեր կառույցի համակարգմամբ։ Այս գործողության ընթացքում հիմնական միջնորդական դերակատարությունն իր վրա էր վերցրել Թուրքիայի հետախուզությունը», - նշված է MIT-ի հայտարարության մեջ։

  • Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ սկսել են զանգվածային գերիների փոխանակում: Այն, ինչպես սպասվում է, կլինի իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:
  • Bloomberg-ը, Sky News-ը, CNN-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ փոխանակումն ընթանում է Ռուսաստանում մի քանի քաղբանտարկյալների անհետանալուց հետո: Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ նրանք պատրաստ են փոխանակման: Պարզ չէ, թե որ բանտարկյալներն են ներառված փոխանակման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG