Մատչելիության հղումներ

Անկարան Սիրիայում և Իրաքում հարվածել է PKK թիրախներին


«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներն Իրաքում, 2015թ․
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներն Իրաքում, 2015թ․

Թուրքիան հոկտեմբերի 24-ի գիշերը նոր օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին՝ սպանելով 59 քուրդ զինյալների, հաղորդում է CNN-ը։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ սա պատասխանն էր հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով 5 մարդ զոհվեց։

Թուրքական ուժերը 29 հարված են հասցրել Իրաքի հյուսիսում, 18 հարված էլ Սիրիայում՝ PKK թիրախներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մենք շարունակում ենք աշխատել ահաբեկչության լիարժեք վերացման ուղղությամբ», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կազանից վերադառնալիս օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին։

Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ Էրդողանն ասել է, որ TUSAŞ-ի վրա հարձակումն իրականացվել է Սիրիայից ներթափանցման միջոցով։

«Եթե դրա աղբյուրը Սիրիայում է, ապա մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք այնտեղ», - ասել է Էրդողանը`հավելելով՝ «զիջումների չենք գնա այս հարցում»:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ խումբ չի ստանձնել։ Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել էր, որ հարձակվողներից մեկը PKK-ի անդամ էր, իսկ կին հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG