Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ընդունել է անհետ կորածների հարազատներին։
Թե ինչ հարցեր են քննարկել անհետ կորածների հարազատները պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, պարզ չէ։ Նրանք կարճ հանդիպումից հետո հեռացան առանց լրագրողների հետ զրուցելու։
Դեկտեմբերի վերջին՝ անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Նա ընդգծել էր, որ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։