Մատչելիության հղումներ

Կիրանցին հարակից բլուրներից մեկի վրա Ադրբեջանի դրոշ է տեղադրվել


Կիրանցին հարակից բլուրներից մեկի վրա, կամուրջի հակառակ կողմում Ադրբեջանի դրոշ է տեղադրվել: Օրերս մեր տեսախցիկն այդ վայրում զինվորականների շարժ էր նկատել, բայց դրոշ չկար։

Քարտեզը ցույց է տալիս ադրբեջանական դրոշի գտնվելու մոտավոր վայրը
Քարտեզը ցույց է տալիս ադրբեջանական դրոշի գտնվելու մոտավոր վայրը

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Կառավարությունը հայտնել էր, որ սահմանազատված հատվածներում 8-9 օր անց արդեն սահմանապահները կփոխարինեն բանակին, առայժմ բացառությամբ Կիրանցի զգայուն կետերի։ Արձանագրության ստորագրումից օրեր առաջ դեռ Հայաստանի սահմանապահ զորքը Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն ծառայություն էր իրականացնում։

Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG