Մատչելիության հղումներ

Կազանում անօդաչու թռչող սարքերը հարվածել են շենքերին

Լրացված

Կազանի քաղաքապետարանը հայտնում է, որ այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սովետսկի, Կիրովսկի և Պրիվոլժսկի շրջանների տներում։

«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայությունը հաղորդում է, որ Թաթարստանի իշխանությունները հայտնել են, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան ութ անօդաչու թռչող սարք է հարձակվել Կազանի վրա, որոնցից առնվազն հինգը հարվածել են բնակելի շենքերին:

«Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինը հանձնարարել է տեղավորել տարհանված բնակիչներին և ապահովել նրանց տաք հագուստով և սնունդով», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունը քաղաքացիներին հայտնում է հանգստություն պահպանել և տագնապի ազդանշանի դեպքում իջնել շենքերի նկուղներ կամ ստորին հարկեր, հայտնում է Realnoe Vremya-ն։

«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայությունը հաղորդում է, դպրոցներից տարհանվել են աշակերտները, իսկ քաղաքում հնչում են ազդանշաններ:

Զոհերի մասին պաշտոնական հայտարարություն չկա։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել Կազանում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

«Մոտավորապես ժամը 07.50-ին Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է», - հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որտեղ է խոցվել ԱԹՍ-ը։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG