Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական ​​կարգավորման ուղղությամբ․ Միլլեր


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։

«Բայց Դուք գիտեք, որ միշտ այդպես էլ լինում է», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունները տեղեկացրել են, որ արտգործնախարարները երկկողմ հանդիպումներ են ունենալու։ Բայց թե արդյոք տեղի կունենա Միրզոյան - Բայրամով հանդիպումը, դեռևս պարզ չէ։ Գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը նշել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ընդգծելով, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG