Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով. Պետքարտուղարություն


Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունն՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Բաքվից պարբերաբար հնչում է Մինսկի խումբը լուծարելու պահանջ. Հայաստանից ակնկալվող քայլերի մեջ Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին Սահմանադրության փոփոխությունից բացի նաև Մինսկի խումբը համատեղ լուծարելու պահանջ էր դրել։ Պաշտոնական Երևանն էլ օրերս հայտարարեց՝ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG