Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պարգևավճար է խոստանում Մադուրոյի ձերբակալությանն աջակցելու համար


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստ է մինչև 25 միլիոն դոլար պարգևավճար տրամադրել՝ «իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած» Նիկոլաս Մադուրոյի և ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոյի ձերբակալությանն օգնելու համար։ Հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։

Նաև մինչև 15 միլիոն դոլար պարգև է խոստացվում՝ Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի ձերբակալությանն աջակցելու համար։

Նման մի հայտարարություն Վաշինգտոնն արել էլ դեռևս 2020 թվականին՝ այն ժամանակ խոստանալով մինչև 15 միլիոն դոլար պարգևավճար, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրեց Մադուրոյին թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի համար։

«Վենեսուելայի ժողովուրդն արժանի է թափանցիկ, հաշվետու, ներկայացուցչական կառավարության, որը կծառայի ժողովրդին և աշխատանքի չի ընդունի պետական պաշտոնյաների, ովքեր զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ», - հայտարարում էր Պետդեպարտամենտը։

ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչել Մադուրոյի հաղթանակը 2018 թվականի նախագահական ընտրություններում և նրան լեգիտիմ նախագահ չեն համարում։ Նրան ձերբակալելու համար պարգևավճարը բարձրացվել է այս տարվա հունվարի 10-ին՝ երրորդ նախագահական ժամկետում նրա երդմնակալության օրը։

Մադուրոյի երդմնակալության արարողությունը, 10-ը հունվարի, 2025թ․
Մադուրոյի երդմնակալության արարողությունը, 10-ը հունվարի, 2025թ․

Միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի մի շարք անձանց և ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Մադուրոյի ռեժիմին։

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը 7-ամյա ժամկետով վերստին ստանձնեց այս տարվա հուլիսին՝ արյունալի բախումների ուղեկցությամբ։ Մադուրոյի հաղթանակի մասին հուլիսի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ պաշտոնական տվյալներով ավելի քան 51 տոկոս քվե ստացած գործող նախագահից պահանջելով հեռանալ։

Եվրամիությունը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը նույնպես կասկածի տակ են դնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG