Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին արտգործնախարարների մակարդակով հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում, այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ԱՄՆ փոխպետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը և այս գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։