Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 15-ի ուշ երեկոյան ժամանել Է Իսրայել: Սա նրա առաջին շրջագայությունն է Մերձավոր Արևելք անցյալ ամիս Նահանգների գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ռուբիոն պետք է բանակցություններ վարի իսրայելցի պաշտոնյաների հետ փետրվարի 16-ին: Սպասվում է, որ նա կներկայացնի նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի պլանը, ըստ որի Միացյալ Նահանգները «կվերցնի վերահսկողությունը» Գազայի հատվածի նկատմամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ շնորհակալություն է հայտնել Թրամփին Գազայի հատվածում Իսրայելի հետագա գործողություններին «լիակատար աջակցության» համար: Տարածաշրջանի արևմտյան երկրները դեմ են արտահայտվել Թրամփի առաջարկին՝ վերաբնակեցնել Գազայի պաղեստինցիներին:

XS
SM
MD
LG