Ալեքսանդր Դարչիևը կնշանակվի Վաշինգտոնում Ռուսաստանի նոր դեսպան, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրների։
Ռուսաստանի արտգործնախարարության հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավարը, 2014-ի հոկտեմբերից 2021-ի հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։ Նա կփոխարինի Անատոլի Անտոնովին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերին։
Սա տեղի է ունենում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության և հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելու ֆոնին:
Միացյալ Նահանգները գործող նախագահ Ջո Բայդենի օրոք եղել է Ուկրաինայի հիմնական աջակիցը ռուսական լայնածավալ ներխուժման դեմ պայքարում, մինչդեռ Թրամփը չի բացառել, որ Ուկրաինային օգնությունը կարող է կրճատվել: