Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն


ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, արխիվ
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, արխիվ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն, ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանների արագ նշանակումներն ապահովելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում, և որ Ռուսաստանի նոր դեսպանն առաջիկայում կմեկնի Վաշինգտոն։

ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտեց իր առաքելությունը 2024-ի հոկտեմբերին և վերադարձավ Մոսկվա։ Անտոնովը յոթ տարի ղեկավարեց ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ամենադժվար ժամանակաշրջանում․ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն աննախադեպ վատթարացել էին։

Ալեքսանդր Դարչիևը ՌԴ արտգործնախարարության Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի ու Միացյալ Նահանգների բաժանմունքն էր ղեկավարում և գլխավորում էր ռուսական պատվիրակությունը երկու երկրների դիվանագետների Թուրքիայում անցկացված բանակցությունների ժամանակ։

XS
SM
MD
LG