Մատչելիության հղումներ

ԱՄՆ որոշ նահանգներում սկսվել է վաղաժամ քվեարկությունը


ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 17 օր։ Վաղաժամ քվեարկությունը որոշ նահանգներում արդեն սկսվել է։

Ընտրողները քվեարկում են անձամբ կամ իրենց քվեն ուղարկում փոստի միջոցով։

Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսն ու հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրողների հետ շաբաթ օրը հանդիպումներ ունեն Միչիգան, Ջեորջիա և Փենսիլվանիա նահանգներում, որտեղ արդեն սկսվել է վաղաժամ քվեարկությունը։

Այսօրվանից վաղաժամ քվեարկությունը մեկնարկում է նաև Նևադայում, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբաման Հարիսի օգտին շաբաթ օրը քարոզարշավ է անցկացնելու Լաս Վեգասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG