Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կառավարության ֆինանսավորումը երկարաձգող օրինագիծը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ օրն ընդունել է օրինագիծ, որը կանխում է կառավարության «շաթդաունը»՝ անտեսելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ հաստատել պետական պարտքի սահմանաչափի բարձրացումը:

Այժմ հերթը Սենատինն է, որը ևս պետք է հաստատի օրինագիծը՝ այն գործող նախագահ Ջո Բայդենին ստորագրության ուղարկելուց առաջ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կստորագրի այդ օրինագիծը՝ ապահովելու ԱՄՆ կառավարության անխափան աշխատանքը:

Օրինագիծը կերկարաձգի կառավարության ֆինանսավորումը մինչև մարտի 14-ը, 100 միլիարդ դոլար կտրամադրի բնական աղետներից տուժած նահանգներին և 10 միլիարդ դոլարի աջակցություն ֆերմերներին: Այնուամենայնիվ, փաթեթը չի ներառում պետական պարտքի սահմանաչափի բարձրացման կետը, բարդ խնդիր, որին Թրամփը ցանկանում էր հասնել մինչև հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG