Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ


ԱՄՆ-ի և Վրաստանի դրոշները
ԱՄՆ-ի և Վրաստանի դրոշները

Միացյալ Նահանգներն այսօր սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Պատժամիջոցների մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մանրամասնելով՝ «սև ցանկում» են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալներից մեկը՝ Միլերի Լագազաուրին, ծայրահեղական խմբավորման երկու առաջնորդներ՝ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն, որոնք կոպտորեն ոտնահարել են խաղաղ հավաքների ազատությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ։

Պետքարտուղարությունը հայտնում է, որ վիզաների սահմանափակումներ է պատրաստվում մտցնել նաև ավելի քան 60 վրացիների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու քայլերին:

«Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման և հակաժողովրդավարական գործողություններով և կդիտարկենք լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է վրացիների՝ ազատ հավաքների, խոսքի և մյուս հիմնարար իրավունքները՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշելու վախի»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG