Վաշինգտոնը հայտարարել է Ճապոնիայում տեղակայvած ամերիկյան մարտավարական օդուժը արդիկանացնելու պլանների մասին, որը նախատեսում է ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում։
Պենտագոնը նշում է, որ այն կամրապնդի ամերիկա-ճապոնական դաշինքը, կուժեղացնի տարածաշրջանային զսպման ուժերը և կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ըստ նախատեսված ծրագրի՝ Աոմորի ավիաբազայում 36 միավոր F-16 կործանիչները փոխարինվելու են 48 միավոր F-35A նորագույն կործանիչներով, իսկ Կադենա ավիաբազայում 36 միավոր F-15EX արդիականացված կործանիչներ փոխարինելու են 48 միավոր F-15C/D մոդելներին։