ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է կիրակի օրը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ հնչած կրակոցների միջադեպին։
Մինչ ուղղաթիռ նստելը կարճ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բայդենն ասել է, որ միջադեպի մասին դեռ ամբողջական զեկույց չունի, գոհունակություն է հայտնել, որ Թրամփի մոտ ամեն ինչ կարգին էմ և նշել, որ մի բան հստակ է՝ ԱՄՆ հատուկ ծառայություններն ավելի շատ օգնության կարիք ունեն։