ԱՄՆ Գերագույն դատարանը կայացրել է նախադեպային որոշում, որն արգելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն կթույլատրի քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների համար։ Որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի ընտրություններին։
Հարցը քննվում էր 2020 թվականի նախագահական ընտրություններին հետևած՝ Թրամփի աջակիցների կողմից իրականացված Կապիտոլիումի գրոհին վերաբերող քրեական դատավարության ու դրան Թրամփի առնչության քննության շրջանակներում։ Դատարանն առաջին ատյան վերադարձրեց Թրամփի դեմ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով գործը. դատավորը պետք է որոշի՝ արդյոք մեղադրական եզրակացության տարբեր մասերում նկարագրված նրա գործողությունները մասնավո՞ր որոշումներ էին, թե՞ սահմանադրական լիազորություններից էին բխում։
Ինքը Թրամփը որոշումը որակել է հաղթանակ Սահմանադրության համար։
Որոշումն ընդունվել է ձայների 6 կողմ ու 3 դեմ հարաբերակցությամբ։