Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Խորհրդարանի լրատվականի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Նրանք անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին: