Մատչելիության հղումներ

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը


Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն էլ ապրիլի 16-19-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով՝ պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները և այլն:


XS
SM
MD
LG