Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է՝ Բաքվի առաջնահերթությունն է հզորացնել երկրի ռազմական ներուժը։
«Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում», - տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Անցած օրերին Բաքվում կազմակերպված ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում էլ Ալիևը շեշտել է՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ։
Միաժամանակ պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է՝ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ», քննադատում արևմտյան պետություններին Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար։