Մատչելիության հղումներ

Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել անհետ կորածների» մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեղադրել է Հայաստանին, թե իբր Երևանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին։

Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նա ասել է, որ այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Այս մարտին Հայաստանի գերիների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ընդգծել էր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։

Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Ըստ Երևանի՝ 90-ականների սկզբից անհետ կորած են համարվում 993 հայեր, 44-օրյա պատերազմից հետո՝ շուրջ 200 զինվոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG