Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է. - «Երբ ամբողջը համաձայնեցվի»:
Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիևն ուսերն է թոթվել:
Նույն հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իր առաջարկն արդեն արել է:
«Ես կարծում եմ՝ բավարար համաձայնեցված բովանդակություն կա, որ ստորագրենք հենց հիմա», - հայտարարել է Փաշինյանը:
Պաշտոնական Երևանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է: