Մատչելիության հղումներ

Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իսմայիլ Հանիեի սպանության համար


Իրանի հոգևոր առաջնորդ ու փաստացի ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը Իրանի հյուրին սպանել է Իրանի տարածքում, ուստի վրեժխնդրությունը իրենց պարտքն է։

«Այդ գործողությամբ հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը դաժան պատիժ կրելու պատճառ է ստեղծել և մենք մեր պարտքն ենք համարում վրեժխնդիր լինել նրա համար, ով նահատակի մահն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում», - ասել է Խամենեին։

Իսրայելը «Համաս»-ի առաջնորդի սպանության առնչությամբ որևէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս։

ԱՄՆ-ն և Եվրամիությունը «Համաս»-ը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG