Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում


Ալեն Սիմոնյան, Սահիբա Գաֆարովա
Ալեն Սիմոնյան, Սահիբա Գաֆարովա

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում, այս մասին հայտնել է կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնը։

Պաշտոնյայի խոսքով՝ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-17-ը:

Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։ Բաքուն միայն տեղեկացրել է, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։

Սիմոնյանի և Գաֆարովայի մարտին կայացած առաջին հանդիպումը Երևանը կառուցողական էր որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG