Մատչելիության հղումներ

Ալ-Շարաան ցանկանում է պահպանել «հարգալից» կապեր Իրանի և Ռուսաստանի հետ


Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաալիքին ասել է, որ ցանկանում է հարաբերություններ ունենալ Իրանի և Ռուսաստանի հետ, սակայն նա պնդել է, որ ցանկացած հարաբերություն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա:

«Սիրիան չի կարող շարունակել առանց հարաբերությունների այնպիսի կարևոր տարածաշրջանային երկրի հետ, ինչպիսին Իրանն է»,- ասել է Շարաան Al Arabiya-ին դեկտեմբերի 29-ին տված լայնածավալ հարցազրույցում՝ ընդգծելով, որ հարաբերությունները «պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և երկու երկրների գործերին չմիջամտելու վրա»:

Շարաան կոչ է արել Թեհրանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունն ու միջամտությունները և նշել, որ ընդդիմադիր ուժերը պաշտպանել են Իրանի դիրքերը Ասադին հեռացնելու համար մղվող մարտերի ընթացքում, չնայած ապստամբները գիտեին, որ Իրանը նախագահի հիմնական աջակիցն է:

Շարաան ասել, որ այդ գործողություններից հետո ակնկալում էր դրական առաջարկներ Իրանից, սակայն դրանք չեն եղել:

Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, նշելով՝ թեև ակնկալում է, որ Մոսկվան դուրս կբերի իր ուժերը Սիրիայից, խոսել է նաև «խորը ռազմավարական շահերի» մասին «աշխարհի երկրորդ ամենահզոր երկրի» հետ։

«Սիրիայի ողջ սպառազինությունը ռուսական ծագում ունի, և շատ էլեկտրակայաններ կառավարվում են ռուս փորձագետների կողմից... Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, ինչպես ցանկանում են ոմանք», - ասել է նա:

Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց դեկտեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG